Բարձունքի հաղթահարում

Նախագիծը «Ես» ուսումնական նախագծի տրամաբանական շարունակությունն է: «Ես» նախագծի շրջանակներում սովորողները պատմում են իրենց շրջապատող աշխարհի մասին հետևյալ հաջորդականությամբ՝ Ես, Իմ սենյակը, Իմ բակը, Իմ քաղաքը /գյուղը/, իմ երկիրը:

 

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված «Բարձունքի հաղթահարում» նախագիծը հնարավորություն է տալիս մեր երկիրը, հայրենիքը ճանաչելու՝ ամեն անգամ նոր բարձունք հաղթահարելու միջոցով: Այս տարի սեպտեմբերի 20-ին հաղթահարելու ենք նոր բարձունք՝ Թեղենիս լեռը, Թեղենյաց վանքը:

Նպատակը՝

◾Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում, իրեն և շրջակա աշխարհը ճանաչելու հմտությունների ձևավորում

◾Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն

◾Շրջակա միջավայրի հետ կապի ամրապնդում

◾Տեսողական-պատկերային մտածողության զարգացում

◾Հարցումներ, հարցազրույցներ վարելու հմտությունների ձևավորում

◾Շրջապատի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորում

◾Միջանձնային հարաբերությունների ձևավորում ,

◾Ստեղծագործական երևակայության զարգացում

◾Կատարած աշխատանքը ներկայացնելու, վերլուծելու հմտությունների զարգացում

◾Ծնողների ներգրավում ուսումնա-հետազոտական աշխատանքներում:

 

Խնդիրները՝

 

Ճամփորդության նախապատրաստում

 

Բարձունքի հաղթահարում

 

Փոքրիկ նախագծերի իրականացում տեղում

 

Քայլերը՝

 

Թեղենյաց վանքի մասին տեղեկությունների հավաքագրում

 

Հաշվարկների կատարում /ծախսեր, ճամփորդության տևողություն/

 

Ճամփորդության  կանոնների մշակում

 

Ճամփորդության իրականացում

 

Էկոլոգիական հանրօգուտ աշախատանքի իրականացում

 

Անդրադարձ, ամփոփում, գնահատում:

Запись опубликована в рубрике 2016-2017ուստարի, «Ես և իմ շրջակա միջավայրը», Ուսումնական նախագծեր, Բարձունքի հաղթահարում. Добавьте в закладки постоянную ссылку.

3 отзыва на “Բարձունքի հաղթահարում

  1. Уведомление: Հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա 11 հավաք | Հասմիկ Ղազարյանի բլոգ

  2. Уведомление: Աշխատանքային նախագիծ | Հասմիկ Ղազարյանի բլոգ

  3. Уведомление: Աշնանային հավաքի ամփոփում | Հասմիկ Ղազարյանի բլոգ

Оставьте комментарий