Ամառային ընթերցանություն.ամփոփում

d0b1d0b5d0b7d18bd0bcd18fd0bdd0bdd18bd0b9

Անժելա Դադոյան 1

Անժելա Դադոյան 2

Նարե Թահմասյան

Рубрика: Ուսումնական նախագծեր | Оставить комментарий

Վարպետն ու թեյի բաժակը

Օշոյի առակներից

Վաղո˜ւց, շատ վաղուց մի ծպտված վարպետ ճամփորդում էր իր աշակերտների հետ: Ո՛չ հագուստով, ո՛չ պահվածքով նա չէր տարբերվում մյուս ճամփորդներից: Նրանք կանգ առան մի պանդոկում՝ գիշերելու: Պանդոկի տերն առավոտյան նրանց թեյ ու նախաճաշ հյուրասիրեց: Մինչ վարպետն ու իր աշակերտները թեյում էին, պանդոկապանը, ի նշան հարգանքի, հանկարծ ընկավ վարպետի ոտքերը: Աշակերտները խիստ զարմացան. որտեղի՞ց կարող էր նա իմանալ, որ իրենց մեջ վարպետ կա:

Ո՞վ էր բացահայտել իրենց գաղտնիքը պանդոկի տիրոջը: Վարպետը ծիծաղեց և ասաց.

-Մի՛ զարմացեք, հարցրեք հենց նրան, թե ինչպես ճանաչեց ինձ:

Աշակերտները հարցրին պանդոկապանին.

-Ինչպե՞ս գլխի ընկար, որ նա վարպետ է:

-Ես չէի կարող չճանաչել,- ասաց տերը, — տարիներ շարունակ սեղան եմ գցում իմ հյուրերի առաջ: Ես հազարավոր մարդկանց եմ հանդիպել, սակայն չեմ հանդիպել մի մարդու, որ այդքան սիրով կարող է նայել թեյի այս սովորական ու անշուք բաժակին:

Թարգմանությունը ռուսերենից

Թարգմանիչ՝ Հասմիկ Ղազարյան

Աղբյուրը՝ այստեղ:

Թարգմանություն

Рубрика: 2016-2017ուստարի, Ուսումնական նախագծեր, Անգլերենի դասընթաց.ինքնակրթություն | Оставить комментарий

«Արևելյան կողմ աշխարհի խաղաղություն թող ըլա» համերգ- ներկայացում

Рубрика: 2016-2017ուստարի, Ուսումնական արձակուրդ, Ուսումնական նախագծեր | 1 комментарий

Ուսումնական ամառ

 

Ամառային արձակուրդին առաջարկում եմ հետևյալ գրքերի ցանկը:

Ընթերցանության ցանկ

Անտուան Դը Սենտ Էքզյուպերի «Փոքրիկ Իշխանը», Աստրիդ Լինդգրեն «Երկարագուլպա Պիպին», Մարկ Տվեն «Թոմ Սոյերի արկածները»

Իմ առաջարկած գրքերից ընտրի՛ր քո ցանկությամբ որևէ մեկը և սկսի՛ր կարդալ:

Կարող ես  կարդալ նաև քո ընտրությամբ:

Կարդալուց հետո կատարի՛ր հետևյալ աշխատանքները.

Նշի՛ր գրքի վերնագիրը, հեղինակին:

Փորձի՛ր արտահայտել վերաբերմունքդ՝ հետաքրքիր էր գիրքը, ինչ իմացար, ինչով է աչքի ընկնում այն, ովքեր են հերոսները:

Ձայնագրի՛ր դուր եկած հատվածը:

Դուրս գրի՛ր քեզ դուր եկած հատվածները, բառակապակցությունները, բնության պատկերները, հերոսներին բնութագրող և նկարագրող տողերը:

Ամառային ճամփորդություն

Ամառային արձակուրդի ընթացքում մեկնելով ճամփորդության քաղաքից, երկրից դուրս, կամ որևէ հանգստավայր, գյուղ, բարեկամ-հարազատների տուն, առաջարկում եմ պատմել ձեր ամառային ճամփորդության մասին: Պատումն իր մեջ կարող է ներառել.

տեղեկություններ տվյալ վայրի, տեղանքի մասին.

այցելությունների, արկածների, առօրյայի, անսովոր ու սովորական դեպքերի, դիպվածների, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին պատում:

Թեման կարող եք ներկայացնել ֆոտոշարքի, տեսանյութի, հարցազրույցի, պատումի տեսքով:

Ինչի՞ մասին էր:

Ովքե՞ր էին հերոսները:

Ամենահետաքրքիր, ամենազարմանալի դրվագը, արարքը ներկայացրու նկարի (paint ծրագրով) տեսքով ու համառոտ պատմիր:

Դուրս գրիր ամենահետաքրքիր մտքերը:

Բակային խաղեր: Առաջարկում եմ նկարահանել այն խաղերը (գոնե մեկը), որոնք դուք ձեր բակում խաղում եք ձեր  ընկերների հետ: Տեսագրության հետ միասին ներկայացնում եք նաև խաղի նկարագրությունը: Բացի այդ, կարող եք ներկայացնել այն խաղը, որը դուք սովորել եք այս ամռան ընթացքում: Այն խաղացել եք ձեր ճամփորդությունների ընթացքում: Նոր խաղի նկարագրությունը նույնպես ներկայացնում եք:

Մեր բարբառները: Թեմայի շրջանակում ներկայացնում եք ձեր գյուղի, այցելած վայրի, տատիկ-պապիկների բարբառը: Հարցազրույց եք վերցնում, ձայնագրում եք, նկարահանում եք, հավաքում ու գրանցում եք գոնե տասը բարբառային բառ իրենց բացատրությամբ:

Երգի, պարի ուսուցում Նկարահանում եք, թե ինչպես եք ձեր իմացած երգերը (կոմիտասյան) ու պարերը սովորեցնում այլոց:

Նշված թեմաներից ընտրում ես քո ցանկությամբ:

Բարի ընթերցում և ուրախ ամառ բոլորիդ:

 

 

 

Рубрика: 2016-2017ուստարի, Ուսումնական նախագծեր, Աշխատանքային նախագծեր | 1 комментарий

Սովորողի աշխատանքի կազմակերպումը ուսումնական բլոգի միջոցով

Հոդվածը տե՛ս Դպիր   մանկավարժական էլեկտրոնային ամսագրում:

img_3751

Рубрика: 2016-2017ուստարի, Ուսումնական նախագծեր, Դպիր | Оставить комментарий

Ուսումնական բլոգով ուսուցումը 3-րդ դասարանում

Տեսադասը  տե՛ս «Դպիր» մանկավարժական էլեկտրոնային ամսագրում:

Рубрика: 2016-2017ուստարի, Նախագծեր, Առցանց դասեր, Դպիր | Оставить комментарий

Սովորողների ուսումնական բլոգներ

collage_86

Մանե Տոնոյանի բլոգ

Աննա Հովհաննիսյանի բլոգ

Անժելա Դադոյանի բլոգ

Էրիկ Կակոյանի բլոգ

Արմեն Ուլիխանյանի բլոգ

Մոնիկա Մանուկյանի բլոգ

Անի Բաղդասարյանի բլոգ

Նարե Թահմասյանի բլոգ

Նանե Գալստյանի բլոգ

Էլեն Պողոսյանի բլոգ

Գոռ Խաչատրյանի բլոգ

Ստելլա Ղոսալմյանի բլոգ

Էրիկ Հագեյանի բլոգ

Արինա Ամիրյանի բլոգ

Գոհար Թաթոյանի բլոգ

Դավիթ Սահակյանի բլոգ

Միքայել Սահակյանի բլոգ

Հակոբ Աբրահամյանի բլոգ

Համլետ Սարգսյանի բլոգ

Դավիթ Սիմոնյանի բլոգ

Ստեփան Հարությունյանի բլոգ

Рубрика: 2016-2017ուստարի, Սովորողի բլոգ | Оставить комментарий

Ճամբարային եռուզեռ

Ամառային բաց ճամբար.երկրորդ շաբաթ, օր առաջին:

Հրաձգարանում

 

Рубрика: 2016-2017ուստարի, Ուսումնական նախագծեր, Ամառային բաց ճամբար 2017 թ. | Оставить комментарий

« Զանգվի մի տուտը Սևանի հանդատ ծովումը, մյուսը՝ Արաքսի քրքրված ղրաղումը»

250px-Garni_Mashtots_Hayrapet_Church

« Զանգվի մի տուտը Սևանի հանդատ ծովումը, մյուսը՝ Արաքսի քրքրված ղրաղումը»» ուսումնական հետազոտական նախագիծը նախատեսված է երրորդ դասարանի սովորողների համար: Читать далее

Рубрика: 2016-2017ուստարի, Ուսումնական ճամփորդություններ, Ուսումնական նախագծեր | 1 комментарий

Ամառային ուսումնական ճամբարի առօրյան ֆոտոշարքով

Эта галерея содержит 11 фотографий.

Другие галереи | Оставить комментарий